ՆԳՆ. Աջարիայի կառավարության շենքի մոտ ընթացող ցույցին ձերբակալվել է չորս անձ
ՆԳՆ. Աջարիայի կառավարության շենքի մոտ ընթացող ցույցին ձերբակալվել է չորս անձ

Աջարիայի ինքնավար Հանրապետության կառավարության շենքի մոտ ընթացող ցույցին ձերբակալվել է չորս անձ,- այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են ներքին գործերի նախարարությունում:

ՆԳն-ի տեղեկությամբ, ցույցի մասնակիցներին ձերբակալել են վարչական իրավախախտումների օրենսգրքի 173-րդ հոդվածով, որը ենթադրում է օրինական պահանջներին անհնազանդություն:

Աջարիայի կառավարության շենքի մոտ «Ազգային շարժման» անդամներն անցկացնում են բողոքի ցույց: Ցուցարարներն աշխատակիցներին չէին թողնում մուտք գործել շենք:

Երեկ, խորհրդարանում համամասնական ընտրական համակարգին անցնելու առնչությամբ խորհրդարանական մեծամասնության կողմից պատրաստված սահմանադրական փոփոխություններն առաջին ընթերցմամբ քվեարկությանը չի ստացել ձայների բավական քանակ: Արդյունքում փոփոխությունները տապալվել է:

Վրաստանի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունները տապալելուց հետո խորհրդարանական մեծամասնությունը լքել են մի շարք պաշտոնյաներ: