Խորհրդարանը տապալել է սահմանադրական փոփոխությունների ընդունումը
Խորհրդարանը տապալել է սահմանադրական փոփոխությունների ընդունումը

Համամասնական ընտրական համակարգին անցնելու առնչությամբ խորհրդարանական մեծամասնության կողմից պատրաստված սահմանադրական փոփոխությունները խորհրդարանում առաջին ընթերցմամբ քվեարկությանը չի ստացել ձայների բավական քանակ:

Հարցի առնչությամբ անցկացվել է ազատ քվեարկություն: Սահմանադրական փոփոխություններն ընդունելու համար անհրաժեշտ էր 113 ձայն: Կառավարող թիմի կողմից պատրաստված սահմանադրական նախագծին աջակցել է 101 պատգամավոր, երեքը դեմ է եղել:

Մեծամասնության կողմից պատրաստված սահմանադրական փոփոխությունները ենթադրում է 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների համամասնական համակարգով անցկացում: Մասնավորապես, քաղաքական կուսակցության ստացած մանդատների քանակը պարզելու համար, կուսակցության կողմից ստացած ձայների քանակը կբազմապատկվի 150-ով և կբաժանվի ընտրությունների մասնակից քաղաքական բոլոր կուսակցությունների կողմից ստացած ձայների գումարի վրա:

Թողնել մեկնաբանություն