2021 թվականին ավարտվում է ՆԱՏՕ-ի առաքելությունը Աֆղանստանում, որը լքում ենք գլուխներս բարձր. Ջուանշեր Բուրճուլաձե
2021 թվականին ավարտվում է ՆԱՏՕ-ի առաքելությունը Աֆղանստանում, որը լքում ենք գլուխներս բարձր. Ջուանշեր Բուրճուլաձե

Վրաստանի խորհրդարանում «Նախարարի ժամը» ձևաչափով ելույթ ունենալիս, Վրաստանի Պաշտպանության նախարարը, շնորհակալություն հայտնեց վրացի խաղաղապահներին, Աֆղանստանի առաքելությունում իրենց ծառայության համար:

«Ես այս ամբիոնից կցանկանայի հատկապես ողջունել Աֆղանստանում և Աֆրիկյան մայրցամաքում մեր խաղաղապահներին, ովքեր հավատարիմ են գլոբալ խաղաղությանը: Ինչպես գիտեք, 2021 թվականին Աֆղանստանում կավարտվի ՆԱՏՕ-ի առաքելությունը, որը մենք կթողնենք գլուխներս բարձր: Այս կապակցությամբ մենք սերտ խորհրդակցություններ ենք վարում ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ, և Աֆղանստանից պաշտպանության ուժերի ստորաբաժանումների վերադարձը Վրաստան կհամակարգվի նրանց հետ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուր զինծառայողի, Աֆղանստանի առաքելությանը մասնակցելու համար: Մենք հատուկ հարգանքի տուրք ենք մատուցում Աֆղանստանում, առաքելության ընթացքում զոհված մեր հերոս զինվորներին, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին աշխարհում խաղաղությունն ու անվտանգությունն ամրապնդելու համար: Մենք կշարունակենք ակտիվորեն աշխատել մեր գործընկերների հետ, ազգային և գլոբալ անվտանգության ամրապնդման համար», – հայտարարել է նախարարը: