Զուրաբ Ջափարիձեն անօրեն տնտեսական գործունեություն ծավալելու համար տուգանվել է 2000 լարիով
«Գիրչի հանուն ավելի ազատության» առաջնորդ, Զուրաբ Ջափարիձեն, որը մի քանի ժամ առաջ Աղմաշենեբելիի պողոտայում բար էր բացել, ապօրինի տնտեսական գործունեություն ծավալելու համար տուգանվել է 2000 լարիով:
Դեպքի վայրում են գտնվում իրավապահ մարմինների և աշխատանքի տեսչության վարչության ներկայացուցիչներ:
«Աղմաշենեբելիի N45-ում բացահայտվեց և հաստատվեց չարտոնված տնտեսական գործունեության իրականացումը, կազմակերպիչը ֆիզիկական անձ էր և կիրառվեց համապատասխան պատժամիջոց, որը նախատեսված է վարչական իրավախախտումների օրենսգրքով: Ֆիզիկական անձը տուգանվել է 2000 լարիով: Հանցանքը կրկնելու դեպքում նշված անձը կենթարկվի քրեական պատասխանատվության, ինչպես նաև օբյեկտը կնիքավորվելու է»,- հայտարարել է աշխատանքի անվտանգության տեսչության ծառայության ներկայացուցիչ, Մայա Միքաիան:
Բացի այդ, դեպքի վայր է ժամանել մունիցիպալ տեսչությունը, որն արձագանքում է աղմուկին:
Ինքը, Զուրաբ Ջափարիձեն հայտարարում է, որ չի պատրաստվում վճարել տուգանքը: Ջափարիձեի խոսքով, ինքը պաշտպանում է պատգամավորի մանդատը, որը նա օգտագործում է, նա վաղը նույնպես պատրաստվում է բացել բարը, նույնիսկ նախատեսում է նշել իր կուսակցության անդամներից մեկի ծննդյան օրը:
Զուրաբ Ջափարիձեն «Ջափարի մոտ» բարը բացել է փետրվարի 13-ին և հայտարարել, որ նա կատարում է քաղաքական անհնազանդության գործողություն: