Զուրաբ Ջափարիձեին և «Գիրչիի» 14 ակտիվիստի տուգանել են 3000 լարիով, իսկ երեք անձի ձերբակալել՝ փոքր խուլիգանության և ոստիկանության նկատմամբ անհնազանդության համար
«Գիրչի» շարժման առաջնորդ Զուրաբ Ջափարիձեին և «Գիրչիի» 14 ակտիվիստի տուգանել են 3000 լարիով, իսկ երեք անձի ձերբակալել՝ փոքր խուլիգանության և ոստիկանության նկատմամբ անհնազանդության համար,- այս մասին ասվում է Վրաստանի ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
«Քաղաքացիների քաղաքական նոր կենտրոն – «Գիրչի» քաղաքական միության կողմից այսօր, ժամը 14:00-ին, արտակարգ դրությունը չեղարկելու պահանջով, ձիարշավարանի նախկին տարածքում անցկացվել է բողոքի ցույց:
«Վրաստանում նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով անցկացվելիք միջոցառումների հաստատման մասին» Վրաստանի կառավարության 2020 թվականի մարտի 23-ի որոշման համաձայն, արտակարգ դրության ժամկետով արգելվում են հավաքները և ցույցերը:
Համապատասխանաբար, ներքին գործերի նախարարությունն արտակարգ դրության ռեժիմի խախտման համար, «Գիրչի» քաղաքական միության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեին և «Գիրչիի» 14 ակտիվիստի տուգանել է 3000 լարիով, իսկ երեք անձի ձերբակալել՝ փոքր խուլիգանության և ոստիկանության նկատմամբ անհնազանդության համար»,- ասվում է ՆԳՆ-ի հայտարարության մեջ: