Զուրաբ Ջափարիձե. Միխեիլ Սաակաշվիլին կվերադառնա թե ոչ, ինքը պետք է որոշի, իմ գործը չէ, ինչ ուզում է, թող անի
Զուրաբ Ջափարիձե. Միխեիլ Սաակաշվիլին կվերադառնա թե ոչ, ինքը պետք է որոշի, իմ գործը չէ, ինչ ուզում է, թող անի

Միխեիլ Սաակաշվիլին կվերադառնա թե ոչ, ինքը պետք է որոշի, իմ գործը չէ, ինչ ուզում է, թող անի,- այս մասին հայտարարել է «Գիրչի» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն:

«Եթե որոշի վերադառնա, դա կլինի միայն իր որոշումը: Չե որ նա փոքր երեխա չէ: Այս մարդը պետք է որոշում կայացնի այս ամենը հաշվի առնելով:

Քաղաքական կուսակցություններ ունեն տարբեր տրամադրվածություն և վերաբերմունք, գործոնների և անձանց նկատմամբ, այդ թվում: Միխեիլ Սաակաշվիլիի:

Ցանկացած քաղաքական ուժ պետք է որոշի, թե ինչ վերաբերմունք և ինչ դիրքորոշում կունենա:

Եթե ցանկանում է միանալ ցույցին, թող միանա: Եթե ցույցի գլխավոր թեման կլինի «Միշա, վերադարձիրը», դա «Գիրչիի» գործը չէ: Եթե ընդդիմության ցույցն է և այնտեղ կանգնած են Սաակաշվիլու կողմնակիցները, ես խնդիր չեմ տեսնում, նրանց առաջնորդն է և ցանկանում են, որ վերադառնա»,- հայտարարել է Ջափարիձեն:

Նրա խոսքով, Միխեիլ Սաակաշվիլու գործոնը ընդդիմության մի մասի վրա դրական է ազդում, մյուսի վրա՝ հակառակը:

«Ընդդիմության ներսում կան քաղաքական ուժեր, որոնք բացասական վերաբերմունք ունեն Միխեիլ Սաակաշվիլու նկատմամբ և նրանց վրա բացասաբար է ազդում: Ինձ, ընդհանրապես հետաքրքիր չէ»,- նշել է Զուրաբ Ջափարիձեն: