Զուգդիդիի շրջանի ընտրական հանձնաժողովում հայտարարում են, որ տեղամասային հանձնաժողովներն աշխատում են ոչ լիարժեք կազմով
Զուգդիդիի շրջանի ընտրական հանձնաժողովում հայտարարում են, որ տեղամասային հանձնաժողովներն աշխատում են ոչ լիարժեք կազմով

Խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի հետ կապված, Զուգդիդիի 67-րդ ընտրատարածքում բոլոր 107 ընտրատեղամասերը բացվել են ժամանակին: Սակայն տեղամասային հանձնաժողովներից դուրս են հրավիրվել «Ազգային շարժման» և «Եվրոպական Վրաստանի» հանձնաժողովի անդամները: Որոշ դեպքերում տեղամասային հանձնաժողովների անդամների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, որի պատճառով, հանձնաժողովներն աշխատում են ոչ լիարժեք կազմով: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին է հայտնել Զուգդիդիի 67-րդ ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Միրանդա Մեսխին:

«Որոշ ընտրատեղամասերում կորոնավիրուսի հետ կապված, հանձնաժողովներում աշխատում է 7-8 մարդ, նրանցից մի քանիսի դեպքում ախտորոշվել է կորոնավիրուս: Ինչ վերաբերում է ընդդիմադիր կուսակցություններին, «Ազգային շարժման» և «Եվրոպական Վրաստանից» դիտորդները և հանձնաժողովի անդամները պաշտոնապես դուրս են հրավիրվել, դա նշանակում է, որ նրանք ներկա չեն գտնվի քվեարկության գործընթացին: Բոլոր ընտրատեղամասերում պաշտպանված է ընտրողների անվտանգությունը: Յուրաքանչյուրի ձայնը պետք է պաշտպանել  և երկրորդ փուլի նկատմամբ չպետք է լինի անտարբերություն»,- հայտարարել է Միրանդա Մեսխին: