Զուգդիդիի շրջանային դատարանը Բիձինա Էսեբուայի նկատմամբ խափանման միջոց է կիրառել բանտարկությունը
Զուգդիդիի շրջանային դատարանը Բիձինա Էսեբուայի նկատմամբ խափանման միջոց է կիրառել բանտարկությունը

Զուգդիդիի շրջանային դատարանը լիովին բավարարել է մեղադրող կողմի միջնորդությունը և Բիձինա Էսեբուային որպես խափանման միջոց սահմանել է բանտարկություն:

Որոշումը հայտարարել է դատավոր Նատրուլի Ակոբիան:

Պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց մեղադրյալին 10 000 լարի գրավով ազատելու մասին, սակայն դատավորը մերժեց:

Բիձինա Էսեբուայի փաստաբաններից մեկի, Իոսեբ Ջանաշիայի խոսքով, դատարանը նրա պաշտպանի տակ գտնվողի գործը չի ընդունել առանձին վարույթում և նրա գործը միացրել է Բադրի Էսեբուայի գործին:

«Ցավոք, այս անձի վրա ճնշում են գործադրում եղբորը ոստիկանությանը հանձնելու համար: Այս գործով ներկայացվել են տարբեր խախտումներ: Դատարանը կրկին կիսեց մեղադրող կողմի պահանջը, որը զուրկ է որևէ հիմքից: Ոչ մի խելամիտ մարդ նման ձև չի վարվի, երբ իր ընտանիքին հետևում են: Մեր միջնորդությունը որևէ խափանման միջոց չկիրառելն էր, սակային որպես այլընտրանք, մենք գրավի միջնորդություն ներկայացրեցինք 10 000 լարիի չափով: Դատարանը չի նախատեսել մեր դիրքորոշումը», – հայտարարել է Իոսեբ Ջանաշիան:

Պաշտպանական կողմը որոշումը կբողոքարկի Քութաիսիի վերաքննիչ դատարանում:

Փաստաբանը մեկ անգամ ևս նշել է որ ձերբակալվածը իրեն մեղավոր չի ճանաչում:

Հիշեցնենք, որ Բիձինա Էսեբուային հետաքննությունը մեղադրում է հրազեն, զինամթերք, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր ապօրինի տեղափոխելու մեջ: Գործը հետաքննվում է Վրաստանի ՔՕ 236-րդ հոդվածի առաջին, երկրորդ և չորրորդ մասերով:

Մեղքը հաստատելու դեպքում Բիձինա Էսեբուային սպառնում է չորսից յոթ տարվա ազատազրկում:

Բադրիի և Բիձինա Էսեբուաների գործով նախնական դատական ​​նիստը նշանակված է 2021 թվականի հունվարի 20-ին:

Բիձինա Էսեբուան, Բադրի Էսեբուայի եղբայրն է, որը մեղադրվում է «Վրաստանի բանկի» Զուգդիդիի մասնաճյուղի վրա հարձակման մեջ: Նա ձերբակալվել էր այս տարվա դեկտեմբերի 12-ին: