Զորավարժությունների շրջանակում Չինաստանը հրթիռներ է արձակել Թայվանի ուղղությամբ
Ռազմավարական վարժանքների շրջանակում Չինաստանը հրթիռներ է արձակել Թայվանի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը։
Լրատվամիջոցների տեղեկությամբ՝ Չինաստանի զորավարժությունները վերջին շրջանում ամենամասշտաբայիններից են։ Վարժանքների երկրորդ օրը Չինաստանը, ռազմավարական ռմբակոծիչների և ռազմանավերի հետ միասին, տեղակայել է նաև նոր ունիվերսալ դեսանտային նավեր։
Ըստ հաղորդագրության՝ զորավարժությունները անցկացվել են Թայվանի շուրջ՝ 5 տարբեր գոտիներում։
«Reuters»-ի տվյալներով՝ «Արդարության առաքելություն 2025» անունը կրող զորավարժությունները մեկնարկել են այն բանից 11 օր անց, երբ ԱՄՆ-ն հայտարարել էր Թայվանի համար ռեկորդային՝ 11.1 միլիարդ դոլարի զենքի փաթեթի տրամադրման մասին։
Թայվանի նախագահ Լայ Չին Տեն սոցիալական ցանցում հրապարակած գրառմամբ նշել է, որ Չինաստանի զորավարժությունները «չի համապատասխանում պատասխանատու մեծ տերության վարքագծին»։ Նրա խոսքով՝ Թայբեյը չի ձգտում սրել իրավիճակը։