Վաժա-Փշավելայի պողոտայում գտնվող բիզնես կենտրոնում հրդեհը տեղայնացված է, սակայն շարունակվում է ուժեղ ծխածածկույթը

17:05, 04.11.2026
Թբիլիսիում՝ Վաժա-Փշավելայի պողոտայի 45 հասցեում գտնվող բիզնես կենտրոնի շենքում հրդեհը տեղայնացված է, սակայն շարունակվում է ուժեղ ծխածածկույթը։
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում հայտնում են, որ տեղում մնում են հրշեջ-փրկարարները և իրականացվում են համապատասխան աշխատանքներ։
Նույն շենքում է գտնվում «Ֆորմուլա» հեռուստաընկերությունը, որը հրդեհի պատճառով դադարեցրել է հեռարձակումը։
Առկա տեղեկություններով՝ շենքում հրդեհը բռնկվել է մոտավորապես ժամը 16:00-ին, 16-րդ հարկում։

Նմանատիպ