Մարթա Կոս. Եթե Վրաստանի իշխանությունը փոխի իր ուղղությունը, երկրի եվրոպական ուղին բաց կմնա, մենք աջակցում ենք վրաց ժողովրդի եվրոպական ձգտումներին
Վրաստանի իշխող կուսակցությունը, ժողովրդավարական սկզբունքների, օրենքի գերակայության և հիմնարար իրավունքների վրա համակարգված հարձակումների միջոցով, շարունակում է խաթարել երկրի՝ դեպի Եվրամիություն տանող ուղին, – այս մասին Եվրոպական խորհրդարանում 2026 թվականի ընդլայնման փաթեթիներկայացման ժամանակ հայտարարել է ընդլայնման հարցերով եվրոհանձնակատար Մարտա Կոսը։
Նրա խոսքով՝ իրավիճակը փոխելու և նոր էջ բացելու պատասխանատվությունն ամբողջությամբ ընկած է Վրաստանի իշխանության վրա։
«Վրաստանի իշխող կուսակցությունը, ժողովրդավարական սկզբունքների, օրենքի գերակայության և հիմնարար իրավունքների վրա համակարգված հարձակումների միջոցով, շարունակում է խաթարել երկրի՝ դեպի Եվրամիություն տանող ուղին։ Քաղաքացիական տարածքն էլ ավելի է սահմանափակվել։ Ընդդիմադիր կուսակցությունները արգելելու փորձերը լուրջ սպառնալիք են ներկայացնում Վրաստանի ժողովրդավարության հիմքերին։ Այն պայմաններում, երբ անդամակցության գործընթացը փաստացի կանգ է առել, ԵՄ ընդլայնման քաղաքականությունը, այս փուլում, այլևս չի կարող լինել Եվրամիության և Վրաստանի հարաբերությունների հիմնական շրջանակը։ Իրավիճակը փոխելու և նոր էջ բացելու պատասխանատվությունն ամբողջությամբ ընկած է Վրաստանի իշխանության վրա։ Այնուամենայնիվ, հատուկ ընդգծում եմ, եթե Վրաստանի իշխանությունը փոխի կուրսը, երկրի եվրոպական ուղին կրկին բաց կմնա։ Մենք աջակցում ենք վրաց ժողովրդի եվրոպական ձգտումներին», – հայտարարել է Մարտա Կոսը։