Շարժասանդուղքի տեխնիկական խափանման պատճառով Սարաջիշվիլի մետրոյի կայարանը ժամանակավորապես փակ կլինի ուղևորների համար
Շարժասանդուղքի տեխնիկական խափանման պատճառով Սարաջիշվիլի մետրոյի կայարանը ժամանակավորապես փակ կլինի ուղևորների համար, հայտարարել է Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը։
«Տեղում աշխատում է տեխնիկական ծառայությունը՝ վնասը վերացնելու համար։ Աշխատանքների ավարտից հետո կայարանը կվերսկսի բնականոն գործունեությունը։
Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը ներողություն է խնդրում պատճառված անհարմարության համար», – հայտնել է ընկերությունը։