Վրաստանի պաշտպանության նախարարության IV մեխանիզացված բրիգադի, 41-րդ գումարտակի նախաձեռնությամբ, ի հիշատակ տարածքային ամբողջականության համար մարտերում և միջազգային առաքելություններում զոհված վրաց զինվորականների, Ռուսթավիում տեղի է ունեցել մարաթոն:
Պաշտպանության նախարարության լրատվությամբ, վազքին մասնակցել են 41-րդ գումարտակի, հատուկ գործողության ուժերի, հինգերորդ հրետանային գումարտակի, մարտական ինժեներական գումարտակի և սերժանտների պտրաստության ակադեմիայի զինծառայողները: Վեցկիլոմետրանոց վազքին մասնակցել է մոտ 200 զինծառայող:
Վազքի հաղթողներին պարգևատրել են չորրորդ մեխանիզացված գումարտակի հրամանատար, գնդապետ Վեփխվիա Չալաբաշվիլին, 41-րդ գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Մուխրան Ջափարիձեն և Ռուսթավիի քաղաքապետ, Իրակլի Տաբաղուան:
Զոհված հերոսների հիշատակին նվիրված մարաթոնը անց է կացվել երրորդ անգամ: