Պաշտպանության նախարարությունում ներդրվել են անվտանգության նոր համակարգեր
Պաշտպանության նախարարությունում ներդրվել են անվտանգության նոր համակարգեր

Պաշտպանության նախարարության, ՀԻԻԱ կիբերանվտանգության բյուրոն, Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության և ՄԱԿ-ի նախագծերի ծառայությունների գրասենյակի աջակցությամբ, Պաշտպանության նախարարությունում ներդրել է անվտանգության նոր համակարգեր, – այս մասին հաղորդում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը:

Գերատեսչության հաղորդմամբ, «Եվրամիության անվտանգության, հաշվետվողականության և հանցավորության դեմ պայքարի» (SAFE) նախագծի շրջանակներում, Կիբերանվտանգության բյուրոյին տրամադրվել է բարձր տեխնոլոգիական սարքավորում, որը կնպաստի պաշտպանության գերագեսչության ինտերնետհաղորդակցությունների կայունությանը, արդյունավետությանը և անվտանգությանը:

«Այս համակարգերը կնվազեցնեն կիբեր միջադեպերը և Պաշտպանության նախարարության կիբերտարածքը կդարձնեն ավելի անվտանգ: Նախագիծը նախատեսում է Վրաստանի անվտանգության ոլորտի ինստիտուցիոնալ և տեխնիկական ուժեղացում, ինչը, իր հերթին, ապահովում է մարդու անվտանգությունը: Սարքավորումը հանձնելուց հետո տեղի ունեցավ Կիբերանվտանգության բյուրոյի ռազմավարության շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին Պաշտպանության փոխնախարար Դավիթ Սուջաշվիլին, Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության և ՄԱԿ-ի նախագծերի ծառայությունների գրասենյակի ներկայացուցիչները»,- նշված է տեղեկատվության մեջ: