Շարունակվում է ընդունելությունը պայմանագրային զինվորական ծառայությունում
Շարունակվում է ընդունելությունը պայմանագրային զինվորական ծառայությունում

Վրաստանի պաշտպանության ուժերը շարունակում են ընդունելությունը պայմանագրային զինծառայությունում:

Վրաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ, այդ նպատակով գրանցվել ցանկացող Վրաստանի քաղաքացիները դիմում են գրանցման տարբեր կետերին ամբողջ երկրի տարածքում: Այսօր, պայմանագրային զինծառայություն ցանկացող քաղաքացիները գտնվում էին ազգային գվարդիայում: Ազգային գվարդիայի ներկայացուցիչները երիտասարդներին մանրամասն ներկայացրեցին ծառայության պայմանները և պատասխանեցին նրանց հարցերին:

«Պայմանագրային զինվորական ծառայության կընդունվեն 18-ից 35 տարեկան Վրաստանի քաղաքացիները: Նրանք կստորագրեն 4-ամյա պայմանագիր: Զինծառայողները հագեցած կլինեն ՆԱՏՕ-ի չափանիշների ամենաբարձր որակի համազգեստով, ռազմական տեխնիկայով, սնունդով, անվճար բժշկական օգնությամբ, սոցիալական և իրավական պաշտպանությամբ: Շարքայինի նվազագույն աշխատավարձը 1050 լարի է, որն աճում է ըստ կոչման:

Երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ պայմանագրի ավարտից հետո, զինվորականը միանվագ կստանա 7000 լարի: Զինվորականները կկարողանան սովորել օտար լեզու, տիրապետել մասնագիտությանը և կատարելագործել իրենց որակավորումը արտասահմանյան տարբեր դասընթացների միջոցով:

Փաստաթղթերի ընդունումը պարզեցված ձևով իրականացվում է ամեն օր, բացառությամբ հանգստյան օրերի, ժամը 10:00-ից 16:00-ն: Գրանցումը հասանելի է առցանց ՝ onlinebct.mod.gov.ge Վրաստանի ողջ տարածքում հավաքագրման շարժական կենտրոններում և հետևյալ վայրերում ՝ Սենակի, Բաթումի, Ախալցիխե, Գորի, Քութայիսի, Թելավի, Թբիլիսի: Կոնտակտային հեռախոս ՝ (+995) 595 06-03-44», – ասում են պաշտպանության նախարարությունում: