ԶԼՄ-ների տվյալներով, հազարավոր համախոհներ կանխել են Հարավային Կորեայում պաշտոնանկ արված նախագահ Յուն Սուկ-Յոլի ձերբակալությունը
Հարավային Կորեայում փորձել են ձերբակալել պաշտոնանկ արված նախագահ Յուն Սուկ Յոլին, սակայն չի հաջողվել։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ոստիկանությունը նախագահի նստավայրի մերձակայքում տեղակայել է 45 հատուկ ջոկատային եւ 2700 անձնակազմ։ Յունի հազար աջակիցներ հավաքվել են տեղում՝ կանխելով նրա ձերբակալությունը։
Սա առաջին դեպքն է, երբ դատարանը կալանավորման որոշում է կայացնում գործող նախագահի նկատմամբ։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նախագահը երեք անգամ չի ներկայացել հարցաքննության։ Հակակոռուպցիոն ծառայությունից ասում են, որ դիտարկում են հետագա քայլերը, սակայն չեն նշում, թե ինչ միջոցների մասին է խոսքը։ Ինչպես հայտնի է, ձերբակալության օրդերի ժամկետը լրանում է հունվարի 6-ին։
Դեկտեմբերի 14-ին Հարավային Կորեայի խորհրդարանը պաշտոնանկ արեց Յուն Սուկ Յոլին։ Նա մեղադրվում է ապօրինի ռազմական դրություն հայտարարելու, սահմանադրական կարգի դեմ ապստամբելու և պետական դավաճանության մեջ։ Յուն Սուկ Յոլը հերքում է այս մեղադրանքները: