Զիմբաբվեում աղետի հետևանքով զոհերի թիվն ավելացել է
Զիմբաբվեում աղետի հետևանքով զոհերի թիվն ավելացել է

Զիմբաբվեում «Իդայ» ցիկլոնի հետևանքով զոհերի թիվը հասել է 260-ի, ավելի քան 200 անձ մինչ այժմ համարվում է անհետ կորած: Այս մասին տեղեկացնում ՄԱԿ-ը:

Միջազգային կազմակերպության տեղեկությամբ, շտապ օգնություն է անհրաժեշտ ավելի քան 100 հազար մարդու: 16 հազար անձ մնացել է անօթևան:

Մասշտաբային աղետի դեմ Զիմբաբվեի հետ միասին պայքարում են նաև Մալավիում և Մոզամբիկում, որտեղ մինչ այժմ զոհերի թիվը գերազանցում է 200-ը: Անհետ կորել են հարյուրավոր մարդիկ:

Իրավիճակը բարդացնում է ավտոմեքենաների տեղաշարժի համար բարդ պայմանները: