Ժողովրդավարության այս պայմաններում, մեծամասնության միաձայն լինելը բացառվում է և նաև անցանկալի է. Կվիրիկաշվիլի
Բնական են այն գործընթացները, որոնք այսօր կատարվում են խորհրդարանում,- այս մասին հայտարրել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ պատգամավոր Գեդևան Փոփխաձեի մեծամասնությունից հեռանալու հարցի առնչությամբ:
Վարչապետի խոսքով, տարակարծություն իհարկե կլինի և բնական է, որ 115 հոգուց կազմված մեծամասնությունը չի կարող ամեն հարցում լինել միաձայն:
Նրա խոսքով, ինքը հանդիպել է Գեդևան Փոփխաձեին և խնդրել, չհեռանալ մեծամասնությունից:
«Ինձ համար ցավալի է, եթե Գեդի Փոփխաձեն հեռանա մեծամասնությունիցձ Ես նրան հանդիպել եմ և խնդրել, չհեռանալ մեծամասնությունից և հուսով եմ, նա չի գնա: Սակայն մեկ անվամ ևս ասում եմ, ժողովրդավարության այս որակի պայմաններում, մեծամասնության միաձայն լինելը բացառվում է և նաև անցանկալի է: Կարծում եմ, սա է մեր հարստությունը, սա է մեր ձեռքբերումը, որն ստացել է երկիրը և այդ ձեռքբերումը պետք է կառավարել նաև այլ կերպ»,- նշել է վարչապետը:
Նրա մեկնաբանմամբ, կան հարցեր, որոնք համախմբման կարիք ունեն, ինչպիսին էր օրինակ սահմանադրության ընդունումը, սակայն կան հարցեր, որոնց շուրջ անհնար է բոլորը գան նույն հայտարարի:
Վարչապետի հայտարարությամբ, մեծամասնությունում չկա որևէ տիպի առճակատում: