Ժողովրդական պաշտպանը խորհրդարանին տարեկան զեկույցը ներկայացնելու է մինչև մարտի վերջը
Ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան, երկրում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության իրավիճակի մասին տարեկան զեկույցը, խորհրդարանին ներկայացնելու է մինչև մարտի վերջը:
Տարեկան զեկույցի օրենսդիր մարմնին ներկայացնելու կարգը սահմանվում է կանոնակարգով: Կանոնակարգի համաձայն, ժողովրդական պաշտպանը տարեկան հաշվետվություն պետք է ներկայացնի տարեկան մեկ անգամ, ինչպես նաև գարնանային նստաշրջանում, որի հիման վրա խորհրդարանն ընդունում է բանաձև կամ որոշում:
Խորհրդարանի բանաձևը պետք է ներառի երկրում մարդու իրավունքների և ազատությունների վիճակի վերաբերյալ ժողովրդական պաշտպանի զեկույցի գնահատումը, ինչպես նաև խորհրդարանի հանձնարարությունները և դրանց կատարման վերահսկման ժամկետները: