Ժողովրդական պաշտպանը Միխեիլ Սաակաշվիլիի կալանքի պայմանների վերաբերյալ տարածել է հայտարարություն
Ժողովրդական պաշտպանը Միխեիլ Սաակաշվիլիի կալանքի պայմանների վերաբերյալ տարածել է հայտարարություն

Վրաստանի Ժողովրդական պաշտպանը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կալանքի պայմանների վերաբերյալ տարածել է հայտարարություն:

Ինչպես ասվում է հայտարարության մեջ, Ժողովրդական պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները ուշադիր հետևում են Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակին և քրեակատարողական հիմնարկում գոյություն ունեցող պայմաններին:

«Ժողովրդական պաշտպանի գրասենյակն արդեն մի քանի անգամ այցելել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, ով գտնվում է թիվ 12 քրեակատարողական հիմնարկում: Մենք մանրամասն դիտարկում ենք նրա առողջական վիճակը և քրեակատարողական հիմնարկում գոյություն ունեցող պայմանները: Մենք ինտենսիվ կապ ունենք քրեակատարողական համակարգի ղեկավարության հետ, ինչպես նաև բանտարկյալի համաձայնությամբ, բուժանձնակազմի հետ` նրա առողջական վիճակի կապակցությամբ:

Հարկ է նշել, որ երրորդ նախագահի բնակելի պայմաններով ապահովման առումով մինչ այժմ խախտումներ չեն արձանագրվել, և նրա նկատմամբ հիմնարկի բուժանձնակազմի կողմից համարժեք ուշադրություն է դարձվում:

Միևնույն ժամանակ, Ժողովրդական պաշտպանն արձագանքում է, Հատուկ քրեակատարողական ծառայության կողմից տարածած տեղեկատվությանը, Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի (արյան ճնշում, զարկերակ, հագեցվածություն, գլյուկոզա) և այլ անձնական տվյալների (իր կողմից գնված իրերի) վերաբերյալ: Թեև ակնհայտ է, որ երկրի երրորդ նախագահի առողջության նկատմամբ հանրային բարձր հետաքրքրություն կա, գերատեսչությունը պարտավոր է հասարակությանը տեղեկատվություն հաղորդել միայն ողջամիտ սահմաններում: Առողջության մասին տեղեկատվությունը պատկանում է տվյալների հատուկ կատեգորիայի և դրա մանրամասն բացահայտումը, առանց անձի թույլտվության, մի կողմից ներկայացնում է օրենքի խախտման վտանգ, իսկ մյուս կողմից` կարող է նպաստել բանտարկյալի նկատմամբ անվստահության առաջացմանը:

Քրեակատարողական ծառայության կամ քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից նման հայտարարությունների տրամադրումը լրացուցիչ ռիսկ է պարունակում, որ հացադուլի դիմած բանտարկյալը նույնպես հրաժարվի բժշկական օգնություն ստանալուց: Հետևաբար, մենք բացասաբար ենք գնահատում ցանկացած հայտարարություն, որը դրդում է բանտարկյալին սովի ավելի ծանր ձևի և ավելի է ծանրացնում մեղադրյալի / դատապարտյալի առողջական վիճակը:

Ժողովրդական պաշտպանի գրասենյակը կշարունակի վերահսկել Վրաստանի երրորդ նախագահի իրավական վիճակը և պարբերաբար հանրությանը կտրամադրի համապատասխան տեղեկատվություն», – ասված է հայտարարության մեջ: