«Բաց հանրություն Վրաստան հիմնադրամ»-ի գրասենյակում կայացել է հանդիպում ժողովրդական պաշտպանի և ոչ կառավարական սեկտորի միջև: Հանդիպման նախաձեռնողը օմբուդսմենն է, ով երրորդ սեկտորի ներկայացուցիչներին ծանոթացրել է սեփական տեսլականները և ապագա ծրագրերը: Խոսքը վերաբերել է նաև ժողովրդական պաշտպանի հաջորդ տարվա զեկույցին և այն հարցերին, որոնց վրա պետք է շեշտը դնի Նինո Լոմջարիան՝ փաստաթղթի վրա աշխատելիս:
«Արդար ընտրություններ»-ի գործադիր տնօրեն Միխեիլ Բենիձեի մեկնաբանմամբ, հանդիպմանը խոսքը վերաբերել է սահմանադրական բարեփոխմանը, մարդու իրավունքներին և ընթացիկ այլ հարցերին:
«Միջազգային թափանցիկություն Վրաստան»-ի գործադիր տնօրեն Էկա Գիգաուրիի խոսքով, նրանց կողմից զրույցը եղել է հիմնականում դատական համակարգի մասին: