Ժնևյան բանակցությունների համանախագահները օկուպացված Ցխինվալի այցի ժամանակ քննարկելու են շփման գծում տիրող իրավիճակը

Ժնևյան բանակցությունների համանախագահները փետրվարի 11-ին օկուպացված Ցխինվալի այցի ժամանակ քննարկելու են բռնազավթված «Հարավային Օսեթիայի» շփման գծում տիրող իրավիճակը:

Ռուսական մամուլի տեղեկությամբ, Եվրամիության, ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները զրուցելու են վարչական շփման գծի, այդ թվում Ծնելիսի գյուղի հետ կապված հարցերի մասին:

Օկուպացնող ռեժիմի ներկայացուցիչներն ասում են, որ անցակետերի աշխատանքի վերականգնումը տեղի կունենա այն բանից հետո, երբ Վրաստանի իշխանությունը կապամոնտաժի Ծնելիսի գյուղի մոտ տեղադրված անցակետը: