Ժինվալի-Բարիսախո-Շատիլի ճանապարհին՝ Գիորգիծմինդա գյուղի մոտ, ժամանակավորապես սահմանափակվել է երթևեկությունը
Ճանապարհային դեպարտամենտի հաղորդմամբ, Ժինվալի-Բարիսախո-Շատիլի ճանապարհին՝ Գիորգիծմինդա գյուղի մոտ, ժամանակավորապես սահմանափակվել է ավտոտրանսպորտի երթևեկությունը։
«Ժինվալի-Բարիսախո-Շատիլի ազգային նշանակության ճանապարհի (Գիորգիծմինդա գյուղ) 96-րդ կմ-ում տեղի է ունեցել սողանք, որի պատճառով ժամանակավորապես սահմանափակվել է բոլոր տեսակի մեքենաների երթևեկությունը։
Տեղում մոբիլիզացվել է համապատասխան տեխնիկա, և ճանապարհի մաքրման աշխատանքները կսկսվեն ջրի մակարդակի նվազմանը զուգընթաց», – նշվում է տեղեկատվության մեջ։