Մարիամ Կվրիվիշվիլին հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության փոխվարչապետ Դին Սյուեշյանի հետ
Չինաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլին հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության փոխվարչապետ, Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Դին Սյուեսյանի հետ։
Ինչպես հայտնում են Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում ընդգծվել է երկու երկրների միջև առկա համապարփակ ռազմավարական գործընկերության կարևորությունը։ «Կողմերը քննարկել են Վրաստանի և Չինաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հեռանկարները։ Ուշադրության կենտրոնում են եղել երկու երկրների միջև առկա սերտ գործընկերությունը, ինչպես նաև առաջնահերթ ոլորտներում՝ մասնավորապես տրանսպորտի և ներդրումների բնագավառներում, համագործակցության զարգացման հնարավորությունները։
Հատուկ շեշտադրում է կատարվել առևտրի ոլորտում համագործակցության վրա։ Նշվել է, որ Վրաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2025 թվականին աճել է 21 տոկոսով. այս միտումը շարունակվել է նաև 2026 թվականին՝ հունվար-սեպտեմբեր ամիսներին արձանագրելով 41 տոկոս աճ», – ասվում է Էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Ըստ նույն աղբյուրի՝ հանդիպման ընթացքում դրական է գնահատվել Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության համագործակցությունը Չինաստանի առևտրի նախարարության, տրանսպորտի նախարարության, ինչպես նաև Զարգացման և բարեփոխումների պետական կոմիտեի հետ։ «Այս համատեքստում կարևորվել է երկկողմ առևտուրը խթանելու նպատակով համատեղ աշխատանքային խմբի ստեղծումը, որի առաջին նիստն արդեն իսկ կայացել է։ Կողմերն ընդգծել են աշխատանքային խմբի դերը առևտրատնտեսական հարաբերությունների խորացման, չինական շուկա վրացական արտադրանքի արտահանման դյուրացման և արտահանման ներուժի առավել արդյունավետ օգտագործման գործում։
Քննարկման առարկա են դարձել նաև «Միջին միջանցքի» (Middle Corridor) զարգացման հեռանկարները և այդ գործընթացում Վրաստանի դերակատարումը։ Վրացական կողմը առանձնացրել է տրանսպորտային ենթակառուցվածքային առանցքային նախագծերը, այդ թվում՝ Անակլիայի խորջրյա նավահանգստի և երկաթուղու արդիականացման նախագծերը։
Հատուկ ուշադրություն է դարձվել Հանդիպմանը մասնակցում էին Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալներ Թամար Իոսելիանին և Իրակլի Նադարեիշվիլին, Վրաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Գիորգի Պերտաիան, ինչպես նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարար Վան Վենտաոն և Շանհայի քաղաքապետ Չժու Չժունմինը։