Իտալիա կատարած այցի ընթացքում Թամար Բագրատիոնին հանդիպեց Սուրբ Աթոռի արտաքին գործերի նախարարի՝ Պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների գծով քարտուղարի հետ
Իտալիա կատարած այցի ընթացքում Վրաստանի առաջին տիկին Թամար Բագրատիոնին հանդիպել է արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերի՝ Սուրբ Աթոռի՝ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների գծով քարտուղարի (փաստացի՝ արտաքին գործերի նախարարի) հետ։
Ըստ Վրաստանի նախագահի աշխատակազմի՝ Թամար Բագրատիոնին ընդգծել է Վրաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների առանձնահատուկ կարևորությունը և շնորհակալություն հայտնել արքեպիսկոպոսին երկու պետությունների միջև կապերի խորացման գործում ունեցած ներդրման համար։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում համագործակցությանը։ Կարևորվել է Վատիկանում վրացական մշակույթի և երաժշտական ավանդույթների ներկայացումը, ինչպես նաև նշվել է Վատիկանի արխիվներում և գրադարաններում պահվող՝ Վրաստանի պատմությանը վերաբերող եզակի նյութերի ուսումնասիրման հնարավորությունը։
Բացի այդ, հանդիպմանը քննարկվել է Վատիկանի և Հռոմի համալսարաններում վրացի երիտասարդների համար կրթական հնարավորությունների ընդլայնման, այդ թվում՝ կրթաթոշակների տրամադրման հարցը։
Զրույցի ավարտին Թամար Բագրատիոնին նշել է, որ այս տարի լրանում է Վրաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակը։ Այս նշանակալի տարեթիվը ևս մեկ անգամ ընդգծում է Վրաստանի դարավոր քրիստոնեական ավանդույթները և երկրի պատմական կապերը Սուրբ Աթոռի հետ։