Ժան-Նոել Բարո. Ամերիկյան նոր վարչակազմը որոշել է վերանայել մեզ միավորող կապերը, ինչպես նաև պատմական դաշնակցին «ոչ» ասելու մեր իրավունքը, եթե նրա առաջարկը անընդունելի է
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն ասել է, որ Միացյալ Նահանգներն իրավունք ունի վերանայել իր հարաբերությունները եվրոպացի դաշնակիցների հետ, բայց Եվրոպան նույնպես իրավունք ունի «ոչ» ասել, եթե Վաշինգտոնը անընդունելի առաջարկ ներկայացնի։
Այս մասին հաղորդել է BMFTV-ն։
Ֆրանսիացի դիվանագետների հետ զրույցում Բարոն նշել է, որ երկու համաշխարհային պատերազմներից հետո հաստատված աշխարհակարգը «անցյալի մաս է կազմում», և որ Եվրոպայի ապագան այժմ «կասկածի տակ է»։ Այս համատեքստում նա հիշատակել է ԱՄՆ նոր վարչակազմի քաղաքականությունը։
«Մի քանի ամսից նոր ամերիկյան վարչակազմը որոշել է, և դա նրա իրավունքն է, վերանայել մեզ միավորող կապերը։ Այնուամենայնիվ, մեր իրավունքն է նաև «ոչ» ասել պատմական դաշնակցին, անկախ նրանից, թե որքան պատմական է այն, եթե նրա առաջարկը անընդունելի է», – ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը հնչել է այն ժամանակ, երբ Թրամփի վարչակազմի պաշտոնյաները խոսում էին ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիան վերահսկողությունը ստանձնելու հնարավորության մասին։
Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը և նրա խորհրդականները քննարկում են Գրենլանդիան գնելու մի քանի տարբերակ, և «ամերիկյան ուժերի օգտագործումը միշտ մնում է որպես տարբերակ»։