Ժամը մեկ անգամ կապ ենք հաստատում դպրոցների հետ, եթե լինեն բարդություններ, կընդունենք համապատասխան որոշումներ. Միխեիլ Բատիաշվիլի
Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլիի հայտարարությամբ, ամենօրյա ռեժիմով հետևելու են դպրոցներում գոյություն ունեցող իրավիճակը, և այն դեպքում, եթե հարկավոր լինի որևէ քայլ ձեռնարկել, ապա նախարարությունը շտապ կերպով կարձագանքի այդ փաստին:
Ինչպես հայտարարել է նախարարը, այսօր ուսումնական գործընթացը սկսվել է խաղաղ վիճակում:
«Մեր կողմից ամենժամյա կապ է հաստատված դպրոցների հետ, և եթե գործ կունենանք որևէ ռիսկի հետ, ապա կարձագանքենք համապատասխան միջոցներով: Նախարարության աշխատակիցները կապի մեջ են դպրոցների տնօրինության հետ: Եթե լինեն որևէ բարդություններ ապա կտեղեկացնենք բնակչությանը: Այսօր առավոտյան ուսումնական գործընթացը սկսվել է խաղաղ վիճակում»,-հայտարարել է Միխեիլ Բատիաշվիլին:
Նախարարը կոչ է արել դպրոցների ղեկավարությանը, գրիպի վարակից խուսափելու նպատակով պահպանել հիգիենիկ նորմերը:
Հեղինակ -
Edgar Barsegyan