Ժամանակն է, Վրաստանում քաղաքական ուժերը ցույց տան առաջատարությունը և հնարավոր դարձնեն խորհրդարանի ներկայացուցչականությունը. Ժոզեփ Բորել
Ժամանակն է, Վրաստանում քաղաքական ուժերը ցույց տան առաջատարությունը և հնարավոր դարձնեն խորհրդարանի ներկայացուցչականությունը. Ժոզեփ Բորել

Ժամանակն է, Վրաստանում քաղաքական ուժերը ցույց տան առաջատարությունը և հնարավոր դարձնեն խորհրդարանի ներկայացուցչականությունը,- այս մասին Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեփ Բորելը հայտարարել է Եվրամիության խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում: Նիստում Եվրամիության արտաքին գործերի նախարարները քննարկել են Վրաստանում առկա իրավիճակը:

«Հուսով ենք, որ «Վրացական երազանքի» վերջին առաջարկը ճանապարհ կբացի փոխզիջման համար և թույլ կտա խորհրդարանին առաջ ընթանալ անհրաժեշտ ընտրական և արդարադատության բարեփոխումների գործընթացում և արձագանքել սոցիալ-տնտեսական մարտահրավերներին»,- հայտարարել է Ժոզեփ Բորելը: