Ժամանակավոր զինադադար Ուկրաինայում, ոչ թե խաղաղություն, ուկրաինական օկուպացված տարածքների հարցի հետաձգում 49 կամ 99 տարով, պատժամիջոցների մեծ մասի վերացում. լրատվամիջոցները հրապարակում են Պուտինին ներկայացվելիք առաջարկները
Ժամանակավոր զինադադար Ուկրաինայում, ոչ թե խաղաղություն, ուկրաինական օկուպացված տարածքների հարցի հետաձգում 49 կամ 99 տարով, պատժամիջոցների մեծ մասի վերացում. լրատվամիջոցները հրապարակում են Պուտինին ներկայացվելիք առաջարկները

Լեհական լրատվամիջոցները հրապարակում են առաջարկներ, որոնք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կներկայացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ։

Լեհական Onet լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Մոսկվան կստանա բավականին բարենպաստ առաջարկներ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ այս առաջարկը համաձայնեցվել է նաև եվրոպացի առաջնորդների հետ։

Նրանց խոսքով՝ դրանք են՝ ժամանակավոր զինադադար Ուկրաինայում, ոչ թե խաղաղություն, Ռուսաստանի կողմից ուկրաինական օկուպացված տարածքների հարցի հետաձգում 49 կամ 99 տարով, Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների մեծ մասի վերացում և Մոսկվայի հետ էներգետիկ ոլորտում երկարաժամկետ համագործակցության վերականգնում։

Սակայն լեհական լրատվամիջոցները հաղորդում են, որ առաջարկների փաթեթը չի ներառում երաշխիքներ, որ ՆԱՏՕ-ն ապագայում չի ընդլայնվի, ինչը Մոսկվան վաղուց է պահանջում։ Բացի այդ, Ռուսաստանին չեն խոստանա, որ Ուկրաինային ռազմական աջակցությունը կդադարեցվի։

Ըստ հաղորդագրությունների՝ այս վերջին կետը ընդունելի է Ռուսաստանի համար։

Տեղեկատվության համար, օգոստոսի 7-ին Կրեմլը հայտարարեց, որ առաջիկա օրերին կկայանա Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարների հանդիպում: Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հնարավոր է հանդիպում իր, Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահի միջև: