Շալվա Պապուաշվիլին հանդիպեց Ղրղզստանի Հանրապետության նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հետ։
Կողմերը նշել են Վրաստանի և Ղրղզստանի միջև առկա բարեկամական հարաբերությունները։
Նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունները և համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում։
Հանդիպման ընթացքում ուշադրություն է դարձվել «Միջին միջանցքի» (Middle Corridor) ներուժն ամբողջությամբ իրացնելու օգուտներին։ Այս համատեքստում քննարկվել են ռազմավարական նշանակություն ունեցող նախագծեր, ինչպիսիք են Չինաստան-Ղրղզստան-Ուզբեկստան երկաթուղին և Անակլիայի խորջրյա նավահանգիստը։
Կարևորվել է խորհրդարանների միջև համագործակցությունը՝ համապատասխան օրենսդրական հենք ստեղծելու նպատակով։
Հանդիպումը տեղի է ունեցել Շալվա Պապուաշվիլիի՝ Ղրղզստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում։ Վրաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում են՝ Վրաստանի խորհրդարանի նախագահի տեղակալ Իլիա Ինջիան, ինչպես նաև Ընթացակարգային հարցերի և կանոնակարգի հանձնաժողովի նախագահ, Վրաստան-Ղրղզստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Դավիթ Մատիկաշվիլին։ Պատվիրակության կազմում են նաև Գյուղատնտեսության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Շերազադիշվիլին և պատգամավոր, Վրաստան-Ղրղզստան խորհրդարական բարեկամության խմբի անդամ Գիորգի Չկոնիան։