Զեստափոնիում, Թամար թագուհու փողոցում այսօրվանից մինչև հուլիսի 6-ը սահմանափակվելու է երթևեկությունը
Զեստափոնիում, Թամար թագուհու փողոցում այսօրվանից մինչև հուլիսի 6-ը սահմանափակվելու է երթևեկությունը

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե միջազգային ճանապարհին՝ Զեստափոնիում, Թամար թագուհու փողոցում (այսպես կոչված՝ Սուրճի փողոց, 193-195 կմ. հատված) ընթացիկ տարվա հունիսի 27-ից մինչև հուլիսի 6-ը անց են կացվելու վերանորոգման աշխատանքներ, ինչի պատճառով նշված հատվածով կսահմանափակվի թեթև տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

Միջազգային նշանակության Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ճանապարհով՝ Զեստափոնիի Թամար թագուհու փողոցով, երթևեկությունը կթույլատրվի միայն կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի համար։ Այս ընթացքում մնացած տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունը կիրականացվի Զեստափոնի քաղաքով։