Զեստափոնիում շփոթել են մահացածներին
Զեստափոնիում շփոթել են մահացածներին

Զեստափոնիում շփոթել են մահացածներին: Դիակները ընտանիքի անդամներին սխալմամբ են փոխանցել Քութաիսիի հիվանդանոցներից մեկում: Փաստի մասին ընտանիքներին հայտնի է դարձել մի քանի օր հետո:

Այսօր հուղարկավորել են երկուսին էլ – դիակներին ընտանիքի անդամները փոխել են հուղարկավորությունից մի քանի ժամ առաջ: Ինչպես հայտարարել է մահացածներից մեկի մտերիմ Նարգիզ Ռուխաձեն Առաջին ալիքի հետ զրույցում, դիակի դեմքն անծանոթ է թվացել, սակայն համարել է, որ նրան փոխել է հիվանդությունը:

«Մահացածի դեմքն այտուցված էր և մտածեցինք, որ հիվանդության մեղքն էր»,- նշել է նա:

Ընտանիքները տեղի ունեցածը համարում են հիվանդանոցի վրիպում: