Զելիմխան Խանգոշվիլիի սպանության գործով Գերմանիայի իշխանությունները երկրից վտարել են երկու ռուս դիվանագետի

Զելիմխան Խանգոշվիլիի սպանության գործով Գերմանիայի իշխանությունները երկրից վտարել են երկու ռուս դիվանագետի: Ըստ ռուսական մամուլի, Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը, Բեռլինում Ռուսաստանի դեսպանատան երկու աշխատակիցների հայտարարել պերսոնա նոն գրատա և կարգադրել նրանց լքել երկիրը:

Գերմանիայի արտգործնախարարությունում նշում են, որ Բեռլինը իրավունք է վերապահում նոր միջոցներ ընդունել, եթե Մոսկվան չի համագործակցի Վրաստանի քաղաքացու սպանության գործով հետաքննության հետ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Անգելա Մերկելի կառավարությունը հնարավոր է Ռուսաստանի դեմ կիրառի դիվանագիտական ​​կամ այլ պատժամիջոցներ, եթե պարզվի, որ Բեռլինում Վրաստանի քաղաքացուն սպանության հետ կապված է Մոսկվան:

40 ամյա Զելիմխան Խանգոշվիլին Գերմանիայի մայրաքաղաքում սպանվել էր օգոստոսին: Մի քանի օրում Գերմանիայի ոստիկանությունը ձերբակալել էր Ռուսաստանի 49-ամյա քաղաքացու: Օգոստոսի վերջին գերմանական մամուլը գրում էր, որ հնարավոր է սպանության ետևում կանգնած են եղել ռուսական հատուկ ծառայությունները: