Խորավայի փողոցում սպանված Դավիթ Սարալիձեի հայրը, Զազա Սարալիձեն հիմնադրում է որդու անվան հիմնադրամ:
«Դաթուչա» հիմնադրամի շնորհանդեսն անցկացվել է այսօր, Դավիթ Սարալիձեի ծննդյան օրը:
Հիմնադրամի նպատակն է օգնել սոցիալապես անապահով, առողջական խնդիրներ ունեցող, ինչպես նաև շտապ բժշկական օգնության անրաժեշտություն ունեցող երեխաներին:
Զազա Սարալիձեի խոսքով, հիմնադրամի եկամուտն ամբողջությամբ կախված է լինելու հանգանակություններից: Նրա հայտարարությամբ, հիմնադրամի ֆինանսները բացվելու են յուրաքանչյուր տարվա հուլիսի 25-ին, սակայն եթե հանգանակությունները գումարը լինի մեծ, ապա այն հնարավոր կլինի բացել ավելի շուտ:
Զազա Սարալիձեն ասում է, որ այս փուլում անձամբ է ղեկավարելու հիմնադրամը: Սակայն երբ իր դուստրը դառնա չափահաս, նա կդառնա «Դաթուչա» հիմնադրամի ղեկավարը: