Երեխաները սպանության առաջին օրը անվանեցին այն երեք անձանց անունները, որոնք զենք են բարձրացրել իմ որդու վրա. Զազա Սարալիձե
Երեխաները սպանության առաջին օրը անվանեցին այն երեք անձանց անունները, որոնք զենք են բարձրացրել իմ որդու վրա. Զազա Սարալիձե

Սպանության առաջին օրը երեխաները անվանեցին այն երեք անձանց անունները, որոնք իմ որդու վրա զենք են բարձրացրել, նրանք են Գ.Ջ.-ն, Մ.Կ.-ն և հոգևորականի որդին,- այս մասիნ հայտարարել է Խորավայի փողոցում սպանված անչափահասի հայրը, Զազա Սարալիձեն՝ Խորավայի փողոցում սպանության գործով քննչական հանձնաժողովի երրորդ նիստին:

Նրա խոսքով, նշված անձանց մասին տեղեկություն իրենց փոխանցել են կոնֆլիկտի մասնակից երեխաները:

«Որքան ժամանակ է ինձ անհրաժեշտ եղել, որպեսզի կոնկրետ պարզեի, այդ անձինք իրոք եղել են, թե ոչ, որը հաստատվեց ոչ միայն իմ, այլև հետաքննության կողմից»,- հայտարարել է Զազա Սարալիձեն:

Նրա տեղեկությամբ, միջադեպն սկսվել է դպրոցի զուգարանից: Զազա Սարալիձեն քննչական հանձնաժողովին փոխանցել է տեղեկություն, որն այս միջադեպի հարցով  իրեն փոխանցել են կոնֆլիկտի մասնակից երեխաները:

«Միջադեպն սկսվել է դպրոցի զուգարանից: Ինչպես գիտեմ, իմ որդու ընկերները վախեցրել են, ինչ են արել, ամբողջ պատմությունը ոչ ոք չգիտի, ոչ մի կողմը չի պատմում լիարժեք կերպով պատմությունը, ոչ այն 9-րդ դասարանի երեխաները և ոչ էլ իմ որդու ընկերները»,- հայտարարել է Զազա Սարալիձեն:

Ինչպես նշել է Սարալիձեն, կոնֆլիկտի որոշակի պահին խոսք է եղել նաև կողմերի հաշտության մասին, երբ լարվել է իրավիճակը իր որդու և Գ.Ջ.-ի միջև:

«Որոշ մարդիկ ասում են, որ իմ որդին հայհոյել և վառված ծխախոտ է նետել: Ինչու է հայհոյել, չգիտեմ»,- ասում է Զազա Սարալիձեն:

Ինչպես նա հայտնել է քննչական հանձնաժողովին, իր համար անհասկանալի է, ինչու էին բոլորը խփում Դավիթ Սարալիձեին, երբ նրա կողքին կանգնած են եղել նաև այլ աշակերտներ, որոնց ոչ ոք չի դիպչել:

Խորհրդարանում ընթանում է Խորավայի փողոցում սպանության գործով ժամանակավոր քննչական հանձնաժողովի երրորդ նիստը: