Վճռաբեկ դատարանը Միխեիլ Կալանդիայի գործով քաղաքային դատարանի վճիռը թողել է ուժի մեջ
Վճռաբեկ դատարանը Միխեիլ Կալանդիայի գործով քաղաքային դատարանի վճիռը թողել է ուժի մեջ

Խորավայի փողոցում Դավիթ Սարալիձեի խմբային կանխամտածված սպանության փաստով դատապարտյալ Միխեիլ Կալանդիայի գործով վճռաբեկ դատարանը չի բավարարել փաստաբանի բողոքը և փետրվարի 25-ի քաղաքային դատարանի վճիռը թողել է անփոփոխ:

Դավիթ Սարալիձեին խմբային ծանրացնող հանգամանքներում կանխամտածված սպանելու մեղադրանքով 2019 թվականի հունիսի 4-ին իրավապահները ձերբակալել էին Միխեիլ Կալանդիային: Թբիլիսիի քաղաքային դատարանը նրան ճանաչել էր մեղավոր: Նա դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, սակայն անչափահասների արդարադատության օրենսգրքով, նրա պատիժը կրճատվել էր մեկ երրորդով և վերջնական, սահմանվել 11 տարի և երեք ամսվա կալանք:

Քաղաքային դատարանի նշված որոշումը պաշտպանող կողմը բողոքարկել էր վճռաբեկ դատարանում և պահանջում էր արդարացնող որոշում: