Զապոռոժյեում ռուսական ուժերի հարվածից 13 մարդ է զոհվել
Զապոռոժյեում ռուսական ուժերի հարվածից 13 մարդ է զոհվել: Տուժել է 18 քաղաքացի, նրանցից չորսի վիճակը ծանր է։ Այս մասին հայտնում է Զապոռոժյեուի շրջանի ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովը։
Նրա խոսքով՝ ռուս զինվորականները քաղաքի վրա հարձակվել են երկու կառավարվող ավիառումբերով։
Շրջանի ղեկավարի խոսքով՝ հարձակման թիրախը եղել է Շևչենկովսկի շրջանը։ Կադրերում երևում է, որ վնասվել է երթուղային տաքսի, տրամվայ և բազմահարկ շենք։