Զաալ Ուդումաշվիլի. Ծանր է մեկ տարի անց կանգնել Ռուսթավելու պողոտայում
«Միացյալ ազգային շարժման» առաջնորդ Զաալ Ուդումաշվիլին հայտարարում է, որ ծանր է մեկ տարի անց կանգնել Ռուսթավելու պողոտայում: Այս մասին նա հայտարարել է հունիսի 20-21-ի իրադարձությունների հետ կապված ցույցին՝ լրագրողների հետ զրուցելիս:
«Շատ ծանր է մեկ տարի անց կանգնել այստեղ: Կադրերով եմ հիշում այդ գիշերը: Սակայն այդ ամենը շուտով կավարտվի: Կավարտվի մի քանի ամսից և բացարձակապես բոլոր հարցերին կտրվի պատասխան, թե ինչ տեղի ունեցած իրականում հունիսի 20-ին, Թբիլիսիում:
Վրաստանի բնակչությունը, որքան էլ ժամանակ անցնի, երբեք չի մոռանա, թե ինչ տեղի ունեցել մեկ տարի առաջ, հունիսի 20-ին»,- հայտարարել է Զաալ Ուդումաշվիլին:
«Միասին՝ բռնազավթման դեմ» վերտառությամբ բողոքի ցույցն անցկացվում է «Ամոթ է» և «Համարձակվիր» շարժման նախաձեռնությամբ:
Ցույցի ընթացքին կարող եք հետևել հղումով: