Շալվա Պապուաշվիլի. «Ատելության խոսքը նվազել է, ռեցիդիվիստներին երևի ոչինչ չի փրկի, սակայն նրանց հետևից ընկած մարդիկ կմտածեն և կվերադառնան վրացական մշակույթին, քանի որ հենց դա է եվրոպական մշակույթի հիմքը
Կարծում եմ՝ հասարակությունը նույնպես նկատում է, որ հատկապես սոցիալական մեդիայում ատելության խոսքը նվազել է,- այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Նրա խոսքով՝ եվրոպականությունը հայհոյանքն ու անպատվելը չէ, ինչը վերջին շրջանում հենց այդպես էր ընկալվում։
«Մենք ունենք անուղղելի ռեցիդիվիստներ, հայհոյողներ ու վիրավորողներ, որոնց ոչինչ չի ուղղի, նրանց տեսակն է այդպիսին՝ պետք է բռնություն գործադրեն բանավոր թե ֆիզիկապես, պետք է հայհոյեն, դա նրանց տրված առաջադրանքն է, որպեսզի երկիրը խառնեն։ Ռեցիդիվիստներին երևի ոչինչ չի օգնի։ Ցավոք, Վրաստանում որոշ եվրոպացի ներկայացուցիչներ հասան նրան, որ հայհոյանքն ու անվայելուչ խոսքը նույնացվեցին եվրոպականության հետ։ Կարծում եմ՝ այս ամենին տրված մարդիկ կմտածեն և կվերադառնան վրացական մշակույթին, քանի որ հենց դա է եվրոպական մշակույթի հիմքը»,- հայտարարել է Պապուաշվիլին։