Զիմբաբվեի նախագահ Մուգաբեն հրաժարական է տվել
Զիմբաբվեի նախագահ Մուգաբեն հրաժարական է տվել

Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն հայտարարել է իր հրաժարականի մասին՝ իր դեմ իմպիչմենթի մասին խորհրդարանի որոշումից հետո։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով խորհրդարանի խոսնակին։

Ավելի վաղ խորհրդարանը որոշում էր ընդունել Մուգաբեի դեմ իմպիչմենթի վերաբերյալ՝ տալով նրան մոտ 24 ժամ, որպեսզի վայր դնի լիազորությունները։

Իշխող «Զիմբաբվեի աֆրիկյան ազգային միություն-Հայրենասիրական ճակատ» կուսակցությունը վճռել էր իմպիչմենթի ընթացակարգ սկսել խորհրդարանում այն բանից հետո, եր Մուգաբեն հրաժարվել էր լքել պաշտոնը։