Մուգաբեն քրեական հետապնդումից իմունիտետ է ստացել
Մուգաբեն քրեական հետապնդումից իմունիտետ է ստացել

Զիմբաբվեի հրաժարական տված նախագահ Ռոբերտ Մուգաբեն քրեական հետապնդումից իմունիտետ է ստացել, նաև անվտանգության երաշխիք երկրում: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Հաղորդվում է, որ երկու պահանջները եղել են Մուգաբեի հրաժարականի մասին համաձայնագրի մաս: Աղբյուրը կառավարությունում գործակալությանն ասել է, որ համապատասխան բանակցությունների ընթացքում Մուգաբեն հայտարարել է, որ ուզում է իր կյանքը Զիմբաբվեում ավարտել և մտադիր չէ ընդմիշտ լքել երկիրը: «Նրա համար շատ կարևոր էր անվտանգության երաշխիքը երկրում մնալու համար, թեև դա նրան չի խանգարի շրջագայել արտասահմանում երբ ցանկանա կամ պետք լինի»,- ասել է աղբյուրը:

Երեքշաբթի Զիմբաբվեն 37 տարի կառավարած Մուգաբեն հայտարարել է իր հրաժարականի մասին՝ իր դեմ իմպիչմենթի մասին խորհրդարանի որոշումից հետո։