ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակներում Սամարղանդ քաղաքում բացվել է վրացական մշակութային ժառանգությանը նվիրված տաղավար և կազմակերպվել է ընդունելություն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 43-րդ նստաշրջանի շրջանակում Սամարղանդ քաղաքում Վրաստանի արտաքին գործերի նախարարության կազմակերպմամբ բացվեց վրացական տաղավար, որը նվիրված էր վրաց մշակութային ժառանգությանը։
Դրա կապակցությամբ կազմակերպվեց ընդունելություն՝ վրաց բազմաձայն երաժշտության ուղեկցությամբ։
Ընդունելությունը բացեց Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին։
Իր ելույթում Մակա Բոչորիշվիլին խոսեց Վրաստանի հարուստ մշակութային ժառանգության, գինու պատրաստման 8000-ամյա ավանդույթի և վրաց բազմաձայն երաժշտության եզակիության մասին։ Ինչպես ընդգծեց դիվանագիտական գերատեսչության ղեկավարը, վրացական գինին և բազմաձայն երգեցողությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել են որպես մարդկության մշակութային ժառանգության մաս, և Վրաստանը հպարտանում է, որ հանդիսանում է գինու հայրենիքը։
Մակա Բոչորիշվիլին շնորհակալություն հայտնեց ուզբեկ գործընկերոջը՝ աջակցության և ջերմ ընդունելության համար, և ընդգծեց Վրաստանի և Ուզբեկստանի միջև առկա սերտ բարեկամական հարաբերությունները։
Ընդունելությանը մասնակցում էին Ուզբեկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Բախտիյոր Սայիդովը, Ուզբեկստանի կառավարության ներկայացուցիչներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար պաշտոնյաներ, ինչպես նաև տարբեր երկրների պատվիրակություններ և դիվանագետներ։
Տեղեկությունը տարածել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։