Լիոնում բողոքի ցույցերը շարունակվում են, ցուցարարները հրդեհել են Էդուար-Էրիո լիցեյի դարպասները, չորս մարդ ձերբակալվել է
Ֆրանսիական Լիոն քաղաքում շարունակվում են ուսանողական բողոքի ցույցերը: Ռոն դեպարտամենտի պրեֆեկտուրայի տվյալներով՝ տարբեր միջադեպերի պատճառով խափանվել են 16 միջնակարգ դպրոցների և երեք բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատանքները:
Պրեֆեկտուրայի տվյալներով՝ իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են չորս անձի: Նրանք մեղադրվում են տարբեր առարկաներ նետելու, Մոլոտովի կոկտեյլներ օգտագործելու և հրդեհելու մեջ:
Լիոնի վեցերորդ շրջանի քաղաքապետ Սամուել Սուլիեն սոցիալական ցանցերում տեսանյութ է տարածել, որում այրվում է Էդուար-Էրիո լիցեյի մուտքի դարպասը:
«Էրիո լիցեյի շենքը այրվում է, շենքում ուսանողներ կան, և ոմանք տոնում են այս ամենը: Չգիտեմ՝ ինչպես արտահայտեմ իմ մեծ վրդովմունքը», – գրել է Սուլիեն:
Տեղեկատվության համար՝ երեկ Ֆրանսիայի 73 քաղաքներում բողոքի երթեր են անցկացվել: Արհմիությունների տվյալներով՝ ամբողջ երկրում փողոցներ է դուրս եկել 1,6 միլիոն մարդ: Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ երեկ ամբողջ երկրում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է 448 մարդ: Վիրավորվել է 53 իրավապահ մարմին: Քաղաքացիները պահանջում էին աշխատավարձի բարձրացում, կենսապահովման ծախսերի իջեցում և հանրային ծառայությունների բարելավում։