Չինաստանի Ժողովրդական Հանրապետության փոխնախագահ Հան Չենգը պաշտոնական այցով ժամանել է Վրաստանում
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության փոխնախագահ Հան Չենգը և նրան ուղեկցող պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել են Վրաստան: Այս մասին հայտնել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Նախարարության տվյալներով՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության փոխնախագահին Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։
Այցի շրջանակներում Խան Չենգը հանդիպումներ է ունենալու Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլիի և վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։