Ամստերդամում ցուցարարները բողոքում են Microsoft-ի տվյալների կենտրոնի կառուցման դեմ, բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև

17:22, 06.11.2026

Մոտ հարյուր մարդ հավաքվել է Ամստերդամի Սլոտերդեյկ շրջանում՝ բողոքելու Microsoft-ի տվյալների կենտրոնի կառուցման դեմ, հաղորդում է Reuters-ը։

Ցուցարարները ճեղքել են տարածքը շրջապատող ցանկապատերը և մտել կենտրոնի կառուցման համար նախատեսված տարածք, որի ընթացքում բախումներ են սկսվել ցուցարարների և իրավապահ մարմինների աշխատակիցների միջև։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, ցուցարարները վանկարկել են պաղեստինամետ կարգախոսներ։

Ցուցարարները բողոքում են ոչ միայն տվյալների կենտրոնի կառուցման, այլև Microsoft-ի սեփական գործունեության դեմ։ Նրանք պնդում են, որ ընկերությունը աջակցում է Իսրայելի գործողություններին պաղեստինյան տարածքներում։

Նմանատիպ