Յոհաննես Հան. Վրաստանի մասին զեկույցը ցույց է տալիս այն առաջընթացը, որն ունի երկիրը Ասոցացման պայմանագրի և ազատ առևտրի համաձայնագրի կատարման գործընթացում
Յոհաննես Հան. Վրաստանի մասին զեկույցը ցույց է տալիս այն առաջընթացը, որն ունի երկիրը Ասոցացման պայմանագրի և ազատ առևտրի համաձայնագրի կատարման գործընթացում

Մենք կշարունակենք Ասոցացման համաձայնագրի կատարման ուսումնասիրությունը,- այս մասին հայտարարել է եվրոպական դրացիական քաղաքականության և ընդլայման բանակցությունների հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը:

Նրա խոսքով, Եվրամիությունն աջակցում է Վրաստանի ջանքերին, անցկացնել բարեփոխումներ: Ինչպես նշել է եվրահանձնակատարը, Վրաստանի մասին զեկույցը ցույց է տալիս այն առաջընթացը, որն ունի երկիրը Ասոցացման պայմանագրի և ազատ առևտրի համաձայնագրի կատարման գործընթացում:

«Զեկույցում խոսվում է դրական կապերի մասին, որոնք գոյություն ունեն Եվրամիության և Վրաստանի միջև: Մեր հարաբերությունները սերտ են: Եվրամիությունը Վրաստանի խոշորագույն առևտրական գործընկերն է: Սերտ հարաբերությունների մասին է վկայում նաև այն փաստը, որ նոյեմբերի 21-ին Բրյուսելում անցկացվելու է բարձր մակարդակի հանդիպում Եվրահձնաժողովի անդամների և Վրաստանի կառավարության միջև: Հանձնաժողովի կողմից հանդիպումը գլխավորելու է Եվրահձնաժողովի նախագահ Ժան կլոդ Յունկերը:

Միևնույն ժամանակ, բարեփոխումների աջակցությունը պետք է ավելանա այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են իրավապահ կառույցները և արդարադատությունը»,- հայտարարել է Յոհաննես Հանը:

Նշված զեկույցը քննարկել են Եվրախորհրդարանի լիագումար նիստին, նոյեմբերի 13-ին: Զեկույցի հեղինակը Եվրախորհրդարանի պատգամավոր Անդրես Մամիկինսն է: