Յոհան Վադեպոլ. Այսօր ամբողջ աշխարհը հետևում է Վաշինգտոնին, անհրաժեշտ է մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա
Այսօր ամբողջ աշխարհը հետևում է Վաշինգտոնին, անհրաժեշտ է մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա, – ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեպոլը։
Վադեպուլի խոսքով՝ Ռուսաստանին «արդար և կայուն խաղաղության» համար զիջումների գնալու խրախուսելու համար անհրաժեշտ է մեծացնել ճնշումը Մոսկվայի վրա և մեծացնել Ուկրաինային տրամադրվող օգնությունը։
«Հավանաբար չափազանցություն չի լինի ասել, որ ամբողջ աշխարհը նայում է Վաշինգտոնին։ Անվտանգության ամուր երաշխիքները կենտրոնական են, քանի որ Ուկրաինան պետք է կարողանա արդյունավետորեն պաշտպանվել նույնիսկ հրադադարից և խաղաղության համաձայնագրից հետո», – ասել է Վադեպուլը Տոկիոյում Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տակեշի Իվայայի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։