Վրաստանում տեղի է ունեցել ևս մեկ երկրաշարժ:
Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով, ցնցումների էպիկենտրոնը Թբիլիսիի ժամանակով 15:14-ին Օնի քաղաքի մոտ, Մարթգաջինա գյուղում գրանցվել է նույն վայրում, որտեղ երեկ տեղի էր ունեցել 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:
Երկրաշարժի ուժգնությունը, նախնական տեղեկությամբ, կազմել է 3.0 մագնիտուդ:
Հասցված վնասի մասին տեղեկություն չի տարածվել: