Եվրոպային հարկավոր է թարմ արյուն և հնարավոր է մայրցամաքը թարմացնեն ներգաղթյալները. Իսպանիայի արտաքին գործերի նախարար
Եվրոպային հարկավոր է թարմ արյուն և հնարավոր է մայրցամաքը թարմացնեն ներգաղթյալները,-այս հայտարարությունը արել է Իսպանիայի արտաքին գործերի նախարարը:
Ժոզեպ Բորելի խոսքերով, Եվրոպական երկրներում ներգաղթի հոսքը չի կարելի անվանել մասսայական, քանզի 40 միլիոնանոց երկրում 20 հազար ներգաղթյալի ընդունումը մեծ քանակություն չէ:
«Ծնելիության այս պահի ցուցանիշի նախատեսմամբ, հնարավոր է ծերանալու գործընթացը դադարեցնեն հենց ներգաղթյալները: Եվրոպայի ժողովրդավարական զարգացումը հաստատում է, որ եթե մենք չենք ցանկանում Եվրոպան դառնա ծերերի մայրցամաք, ապա հարկավոր է թարմ արյուն»,-նշել է Իսպանիայի արտաքին գործերի նախարարը:
Հեղինակ -
Edgar Barsegyan