Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն, Մերաբիշվիլիին բանտից ազատելու պահանջը Վրաստանի համար անհրաժեշտություն չի համարել. Արդարադատության նախարարություն
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն, Մերաբիշվիլիին բանտից ազատելու պահանջը Վրաստանի համար անհրաժեշտություն չի համարել,-լրատվությունն այս մասին տարածել է Վրաստանի արդարադատության նախարարությունը:
«Դեկտեմբերի 4-ի նիստին Ստրասբուրգի դատարանի որոշումների կատարման վերահսկիչ մարմինը, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն առաջին անգամ գնահատել է, Վրաստանի կառավարության կողմից Ստրասբուրգի դատարանի մեծ պալատի որոշումը՝ «Մերաբիշվիլին Վրաստանի դեմ» կատարողականության հարցը: Նախարարների կոմիտեի և նրա քարտուղարության կողմից պատրաստված փաստաթղթում ասված է, որ Մերաբիշվիլիին բանտից ազատելը ոչնպատակահարմար է, ինչպես նաև անհրաժեշտ չէ:
նշվածը փաստարկելու համար, կոմիտեն նախատեսել է Վրաստանի արդարադատության նախարարության կողմից 2018 թվականի հունիսին և հոկտեմբերին, կոմիտեին ներկայացված փաստաթղթերը: Կոնկրետ, գործով Ստրասբուրգի դատարանը կայացրել է, որ չի խախտվել եվրոպական հրչակագրի 5-րդ հոդվածը և, որ Իվանե Մերաբիշվիլիի ձերբակալությունը և բանտարկությունը օրինական է:Սրանով այս գործը տարբերվում է եվրոպական դատարանի կողմից 18ր-րդ հոդվածի հետ կապված ընդունված այլ որոշումներից:
Բացի վերոնշյալից, Եվրոպական դատարանը կայացրել է, որ Իվանե Մերաբիշվիլիի բանտարկության և նրա գործի քննության ժամանակ չեն երևացել քաղաքական մոտիվներ և, որ նրա դեմ հարուցված գործը չէր նախատեսում, վերջինիս դուրս բերել քաղաքական գործունեության ասպարեզից:
Իվանե Մերաբիշվիլին այս պահին պատիժ է կրում տարբեր հանցանքների համար, այդ թվում Էնուքիձեի և Գիրգվլիանիի գործերով, որի կատարումը վերահսկում է նաև եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն:
Հեղինակ -
Edgar Barsegyan